Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Վերացվել է Հերացի-Կորյուն խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրգործ հարուցելը մերժելու մասին որոշումը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից մայիսի 18-ին որոշում է կայացվել ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացու և Կորյունի փողոցների հատման խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև քննիչի կողմից կայացված որոշման օրինականության ստուգման արդյունքում պարզվել է, որ 2018 թվականի ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում «Azatutyun.am» կայքի ուղիղ եթերով հեռարձակվող տեսանյութի միջոցով արձանագրվել է, որ Երևան քաղաքի Հերացու և Կորյունի փողոցների հատման խաչմերուկում կազմակերպված երթի մասնակիցների և «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաների վարորդների, ուղևորների միջև տեղի է ունենում վիճաբանություն, որի ընթացքում ավտոմեքենաների ուղևորները հայհոյում և հարվածներ են հասցնում երթի մասնակիցներին: Այդ մասին ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նաև «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակ»-ի նախագահի կողմից ստացված գրություն, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: Բացի դրանից, կատարվածի մասին Ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել նաև Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Ա. Բ.-ն՝ նշելով, որ նշված խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը ճանապարհը փակելու կապակցությամբ բռունցքով երկու անգամ հարվածել է իր դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հաղորդման ստուգման ընթացքում Ա. Բ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ այդ օրը ցանկացել է գնալ Երևանի պետական բժշկական համալսարան, որտեղ ուսանում է, սակայն ուսանողները ճանապարհները փակած են եղել: Նրանց մեջ տեսնելով համակուրսեցիների՝ մոտեցել է զրուցելու: Իրենց են մոտեցել 2 ավտոմեքենա, որոնց վարորդները պահանջել են բացել ճանապարհները, քանի որ շտապել են հիվանդանոց: Ապա ավտոմեքենաներից յուրաքանչյուրից դուրս են եկել 3-4 հոգի և քաշքշել ու հրել ճանապարհը փակած ուսանողներին: Նրանցից մեկը բռունցքով մեկ անգամ հարվածել է իր այտին, որից հետո ինքը հայհոյել է վերջինիս ու շրջվել՝ ցանկանալով հեռանալ, սակայն, մի քանի քայլ անելուց հետո, այտին կրկին հարված է ստացել և վայր ընկել: Ա. Բ.-ն հայտնել է, որ իրեն հարվածողների նկատմամբ բողոք չունի, քանի որ նրանք հիվանդանոց էին շտապում:

Լրացուցիչ բացատրությամբ հայտնել է նաև, որ դեպքի վերաբերյալ իրեն ներկայացված տեսանյութում անձանց դեմքերը լավ չեն երևում, իր համակուրսեցիների և դեպքի վայրում գտնված մյուս ուսանողների անունները չի հիշում:

Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն Ա.Բ.-ի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:

Դեպքի հանգամանքները պարզելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրված հանձնարարությանն ի պատասխան, հայտնվել է, որ արդյունքներ ձեռք չեն բերվել:

Վերը նշված տվյալների հիման վրա քննիչի կողմից 2018 թվականի մայիսի 8-ին, դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ, կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Հիմնավորված է համարվել, որ չնայած անհայտ անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն Ա. Բ.-ն իրեն մարմնական վնասվածք հասցրած անձանց նկատմամբ բողոք չի ներկայացրել:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում, սակայն պարզվել է, որ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել ենթադրյալ հանցանք կատարած անձանց պարզելու ուղղությամբ, ինչպես նաև անհիմն հաստատված է համարվել վիճաբանության որոշակի պատճառ ու շարժառիթ՝ առանց այն պատշաճ ընթացակարգով ստուգելու:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու վերաբերյալ տվյալներ, իսկ վերը նշված պատճառաբանության պայմաններում հիմնավոր չի կարող լինել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության մասին հետևությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի 2018 թվականի մայիսի 8-ի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում