Գողացված և երկրից դուրս տարված ակտիվները Հայաստան կարող են վերադարձվել երկու ընթացակարգով՝ քաղաքացիական և քրեական: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը:
«Այսօր մենք ունենք մի հետևանքային հանցակազմ, որը ներդրվել է մեր օրենսդրության մեջ և 2016թ. հուլիսի 1-ից գործում է: Խոսքը ապօրինի հարստացման մասին է, որը հնարավորություն է տալիս այդ գողացված եկամուտները, գույքը վերադարձնել պետությանը»,- ասաց նա:
«Մենք վստահ ենք, որ այս ընդհանուր մոբիլիզացիայի շնորհիվ հնարավոր կլինի շատ կարճ ժամկետում գույքագրել բոլոր ակտիվները՝ թե որ պետության սահմաններում և որ անձանց անուններով են տեղադրված»,- նշեց Կարեն Զադոյանը:
Հարցին՝ ապօրինի հարստացած որևէ անձ մինչ օրս պատասխանատվության ենթարկվե՞լ է, Զադոյանը պատասխանեց. «Մենք այդպիսի տվյալ չունենք, որ որևէ անձ պատասխանատվության է ենթարկվել», և վստահություն հայտնեց, որ հայտարարագրերի վերլուծությամբ հնարավոր կլինի պատասխանատվության ենթարկել ապօրինի հարստացածներին:
Մանրամասները՝ տեսանյութում:







































