Ասիայում այսօր ավելի շատ միլիարդատեր կան, քան Հյուսիսային Ամերիկայում:
Միլիարդատերերի քանակը տարածաշրջանում աճել է գրեթե մեկ երրորդով, անցյալ տարի հասնելով մինչև 784-ի: Միևնույն ժամանակ, Հյուսիսային Ամերիկայում աճը 11.2% է կազմել՝ հասնելով 727-ի:
ԱՄՆ-ում առաջվա նման ամենից շատ միլիարդատերն են՝ 680, իսկ Ասիայում ապրում են աշխարհի միլիարդատերերի 29.8%-ը, Եվրոպայում՝ 29.8 %-ը:
Մերձավոր Արևելքում ապրում է աշխարհի միլիարդատերերի 6,9%-ը, Լատինական Ամերիկայում և Կարիբյան տարածաշրջանում 5,7%-ը: Աֆրիկայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ապրում է միլիարդատերերի 2%-ը:
Առջևում Չինաստանն է. անցյալ տարի տարածաշրջանում կապիտալներն աճել են 49,4%-ով՝ հասնելով 2,3 տրիլիոն դոլարի: Միայն Չինաստանում միլիարդատերերի կապիտալները աճել են 61%-ով՝ հասնելով 1,1 տրիլիոն դոլարի:
Հնդկաստանում և Հոնկոնգում միլիարդատերերը կարողությունը նույնպես աճել է:









































