Մեծ կավե կուժերում՝ կվևրի, գինու պատրաստման վրացական ավանդական մեթոդին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի նիստում շնորհվել է ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Կվևրիի ներառումն այս ցուցակում կօգնի վրացական գինու տարածմանը»,- նշվում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիի հաղորդագրության մեջ:
Գինու պատրաստման վրացական մեթոդը բնական և էկոլոգիական մաքուր մեթոդ է, որը ճանաչվել է լավագույններից մեկը: Ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ավելի վաղ ներառվել էր վրացական ֆոլկլորը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներառվել է նաև ճապոնական ազգային խոհանոցը: Ավելի վաղ այս ցուցակում ներառվել էին ճապոնական «Նո», «Կաբուկի» թատրոնները, գործվածքի պատրաստման տեխնիկան և այլն:










































