Քիմ Քարդաշյանը նկար է հրապարակել իր ինստագրամում, որտեղ ինքը սառնաշաքար է ծծում։ Հրապարակումը գովազդային է եղել. Քանյե Ուեսթի կինը կոչ է արել իր բաժանորդներին գնել այս կոնֆետներից՝ ախորժակը փակելու համար։

Հարկ է նշել, որ Քիմն «Instagram»–ում 111,5 միլիոն բաժանորդ ունի, և նման ապրանքի գովազդը պետք է մանրամասն վերլուծության ենթարկվի, ինչը, դատելով ամեն ինչից, տվյալ դեպքում չի արվել։ Փոխարենը զանգվածաբար տարածվել է երկիմաստ #suckit հեշթեգը։

Քիմին մեղադրել են ոչ միայն սննդաբաններն ու բժիշկները, այլ նաև հայտնիները։











































