Իսրայելի զբոսաշրջության նախարար Յարիվ Լևինը կոչ է արել երկրի քաղաքացիներին չմեկնել Թուրքիա հանգստանալու, հայտնում է CNN Turk-ը։
Նախարարը, մասնավորապես, խոսել է Անթալիայի մասին, ուր հաճախ են մեկնում հրեա զբոսաշրջիկները։
«Հեռո՛ւ մնացեք Անթալիայից», – ասել է իսրայելցի նախարարը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, Գազայի հատվածում լարված իրավիճակի հետ կապված թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին սոցցանցերում հայհոյել է Թուրքիային։ Նա Instagram-ի իր էջում թուրքական դրոշի պատկերով նկար է հրապարակել՝ վրան Թուրքիային ուղղված հայհոյանքով։









































