Տրանսգենդեր Նիկիտա Դրագունը, ով սեփական բլոգ է վարում, քննադատության է ենթարկվել համացանցում տեղադրած լուսանկարի համար: Լուսանկարում աղջիկը վարդագույն հյուսքերով կեղծամով է և շաքարե բամբակ է ուտում: Մեկնաբանություններում նրան մեղադրել են «սև» մշակույթի խորհրդանշաններ օգտագործելու համար՝ գրում է korrespondent.net-ը:
Դրագունան լուսանկարվել է Ճապոնիայում արձակուրդի ընթացքում: Լուսանկարը 1,5 հազար մեկնաբանություն է ստացել: Օգտատերերի մեծ մասը լուսանկարը համարել է սևամորթների մշակույթի կոպիտ փոխառություն:











































