ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ տևական ժամանակ խուսափում է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցից, երեկ որոշել էր արհամարհել նաև պատգամավորներին:
Չնայած ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հարցուպատասխանի ժամանակ հարցերն ուղղում էին անձամբ Տիգրան Սարգսյանին, սակայն նա այդպես էլ չպատասխանեց` խորհրդարանական ամբիոնի մոտ ուղարկելով տարբեր նախարարների:
Տ. Սարգսյանի երեկվա պահվածքը, թերևս, նյարդայնացրել էր պատգամավորներին: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է.
«Դժվար է միանշանակ պատասխան տալը. կա՛մ արհամարհում է, կա՛մ չի տիրապետում թվերին, կա՛մ ասելիք չունի, կա՛մ էլ համակերպվել է, որ ԱԺ 6 խմբակցությունից 4-ը բացահայտ դեմ է իրեն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:








































