Ապրիլի 13-ից մինչև մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից կատարված ենթադրյալ հանցագործություններով ստացվել է 32 հաղորդում, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Բոլոր հաղորդումները գրանցվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով ստուգվել կամ գտնվել են ստուգման փուլում», – ասաց նա:
Վալերի Օսիպյանը նշեց, որ հաղորդումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի:







































