Եվրախորհրդի առաջնորդ Դոնալդ Տուսկը Twitter-ում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները օգնել են Եվրամիությանը ազատվել բոլոր պատրանքներից։
«ԵՄ–ն պետք է շնորհակալ լինի Թրամփին։ Նրա շնորհիվ մենք ազատվեցինք բոլոր պատրանքներից։ Այժմ մենք հասկանում ենք, որ եթե մեզ օգնություն է պետք, մենք այն կարող ենք միայն ինքներս մեզանից ակնկալել»,– գրել է Տուսկը։
Նա նաև ավելացրել է, որ «նայելով Թրամփի վերջին որոշումներին, կարելի է նույնիսկ մտածել, որ նման ընկերների հետ արդեն թշնամիներ էլ պետք չեն»։








































