Իմանալով իր ընկերուհու բիսեքսուալ հակումների մասին՝ Ջոնի Դեփը վախենում է Ամբեր Հերդին ծանոթացնել նրա կուռքի՝ Անջելինա Ջոլիի հետ, հայտնում է wday.ru-ն:
Հայտնի է, որ Ամբեր Հերդը բիսեքսուալ է, ուստի Ջոնի Դեփը նրան խանդում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց հանդեպ:
Ամբեր Հերդը դերասանին խնդրել է իրեն ծանոթացնել իր կուռքի՝ Անջելինա Ջոլիի հետ, բայց դերասանը չի շտապում դա անել: «Ջոնի Դեփը տանջվում է դրա պատճառով՝ իմանալով, որ երկու դերասանուհիներն էլ դեմ չեն լեսբիական հարաբերությունների: Նա վախենում է որ նրանց միջև կարող է կրակ վառվել, և անհայտ է՝ ուր կհասցնի նրանց ընկերությունը»,- պատմել է դերասանին մոտ աղբյուրը:
Ջոնիի վախն անհիմն չէ. մի անգամ սիրելին իրեն լքել է հանուն ֆրանսուհի մոդելի:







































