Հայաստանը շարունակում է մնալ թավշյա հեղափոխության հաղորդած ոգևորության շրջանակում, և իրադարձություններն ու գործընթացները դիտարկվում են գերազանցապես այդ պրիզմայով:
Այսպես․ հեղափոխությունը բացել է երկրում կուտակված սոցիալական թնջուկը․ դա անշուշտ սպասելի էր։ Տարբեր առիթներով բողոքի ցույցերը աշխատավարձերի բարձրացման, սոցիալական արդարության վերականգնման պահանջներով հենց այդ մասին են վկայում։ Վերլուծաբանները չեն բացառում հեղափոխության երկրորդ շնչառության քաղաքական ակտիվացում գործող իշխանության այն հատվածներում, որտեղ հանրապետական կուսակցությունը պահպանում է դիրքերը, թեև այստեղ իրադարձությունների զարգացման ավելի բարդ շրջան է կանխատեսվում։ Օրինակ ինչպես հանգստացնել Երևանի քաղաքապետարանում բորբոքված կրքերը։
Կրքերը չեն հանդարտվում նաև քաղաքական դրդապատճառներով դատապարտված անձանց ազատ արձակման պահանջների շուրջ։ Այս ամենի ֆոնին բավականին առանձնահատուկ է հնչում ԱՄՆ նախագահի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու առիթով։ Կարելի է արդյոք Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցողը համարել ինքնամաքրման կամ վերալիցքավորման պրոցես: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Գևորգ Գյոզալյանի և Ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ:








































