Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին նշել է, որ ուշադրությամբ է հետևում փորձառու հարձակվողներ Ֆրանչեսկո Տոտտիի ու Անտոնիո Կասանոյի ելույթներին:
«Մինչ վնասվածքը Տոտտին փայլուն ֆուտբոլ էր ցուցադրում: Հուսով եմ, որ կշարունակի նույն ոգով, երբ վերադառնա խաղադաշտ:
Ես ուշադրությամբ հետևում եմ նրա, ինչպես նաև Կասանոյի խաղին: Անտոնիոն իրեն հիանալի դրսևորեց 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում:
Անկեղծ ասած, ես ու Ֆրանչեսկոն ընկերներ ենք, ուստի անձամբ էլ ուրախ կլինեմ նրան տեսնել Բրազիլիայում: Նա Կասանոյի համեմատ ավելի մեծ շանսեր ունի, քանի որ այս մրցաշրջանում հնարավորություն ունի հասնելու տիեզերական մակարդակի»,- ասել է Պրանդելին:








































