«Երբ հրաժարականը ներկայացվի, այդ մասին կբարձրաձայնվի: Այս պահին ԿԸՀ-ն զբաղված է ՏԻՄ ընտրությունների կազմակերպման խնդիրներով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով իր հրաժարականի վերաբերյալ հարցին:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, Մուկուչյանը շարունակ կրկնում էր. «Ես հարցին պատասխանեցի. այլ հարց»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է ԿԸՀ-ն պատկերացնում իրենց համատեղ աշխատանքը, ԿԸՀ նախագահն ասաց. «Մենք ունենք մեր գործառույթները, լիազորություններն ու պարտականությունները, որոնք սահմանված են Ընտրական օրենսգրքով, ինչպես միշտ՝ այժմ էլ շարունակում ենք դրանք կատարել»:
Մանրամասները՝ տեսանյութում: