ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ հետաքննություն անցկացնող անկախ հանձնաժողովը պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի գլխավորությամբ 4 պատգամավորների մանդատները սառեցնելու որոշում է կայացրել, հաղորդում է Haqqin.az-ը։
Բացի Սեիդովից, պատժամիջոցների են ենթարկվելու Սեզարա Ֆլորինա Պրեդան, Պեդրո Ագրամունտը եւ Ջորջ Խուջլան: Պատժամիջոցներն արգելում են Պեդրո Ագրամունտին դիտորդական առաքելություններին մասնակցել եւ 10 տարվա ընթացքում զեկուցողի պաշտոն զբաղեցնել: Սեիդովի, Պրեդայի եւ Խուջլայի դեմ նման արգելքը 2 տարով է սահմանվել: Հանձնաժողովի որոշումը վերջնական չէ եւ սպասվում է, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կտարածվի:










































