Իսրայելը որոշել է անորոշ ժամանակով վտարել Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսին՝ տեղեկացնում է Haaretz-ը:
Այդ որոշումն ընդունվել է Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից Իսրայելի դեսպանին կանչելուց մի քանի ժամ անց: Հիշեցնենք, որ Թուրքիան խորհուրդ է տվել Իսրայելի դեսպանին որոշ ժամանակով լքել երկիրը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսրայելը անվանել է ապօրինի պետություն:
Breaking: #Israel expels the Turkish consul in #Jerusalem (the Turkish ambassador recalled yesterday, the Israeli ambassador to Turkey expelled earlier today)
— Noa Landau (@noa_landau) May 15, 2018
Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը, ի աջակցություն Պաղեստինի, եռօրյա սուգ էր հայտարարել երկրում՝ ի հիշատակ Գազայի հատվածում վարչական սահմանին տեղի ունեցած բախումների արդյունքում զոհվածների:







































