Ադրբեջանը պատրաստ է ինտենսիվ բանակցությունների՝ ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, փոխանցում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևին:
Ընդգծվել է ինտենսիվ բանակցությունների շարունակության կարևորությունը՝ հաշվի առնելով, որ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում ընտրական գործընթացներն ավարտվել են:
Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցային գործընթացի առաջխաղացման համար ձեռնարկվելիք քայլերը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը: