Երրորդ երկրներից Եվրոպա ժամանող փախստականների թիվը 2017թ., նախորդ տարիների համեմատությամբ, կրճատվել է 63%-ով: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրոպական հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը՝ գրում է kommersant.ru-ն:

Ավրամոպուլոսը նշել է, որ շնորհիվ ԵՄ-ի կողմից Իտալիայի ափամերձ գվարդիայի ծառայության իրականացրած փրկարարական գործողություններին ցուցաբերվող աջակցության՝ այս տարվա փետրվարի 1-ից փրկվել է շուրջ 290 հազար փախստական, որոնք Եվրոպա են հասելՄիջերկրական ծովով:








































