80 տարի առաջ ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել չոր օրենքը: Ամերիկացիները դրա մասին հիշում են որպես ազգային պատմության առավել անհաջող փորձերից մեկի:
Իդեալական հասարակության ստեղծման փոխարեն այն հանգեցրեց ալկոհոլի սպառման մեծացման, կոռուպցիայի տարածման, ծանր քրեական հանցագործությունների թվի կտրուկ աճի: Արգելքի գոյության 14 տարիներին սպանությունների թիվն ավելացավ 80 տոկոսով: Պետբյուջեն առնվազն 14 միլիարդ դոլար կորցրեց՝ հարկերի չվճարման հաշվին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
1933 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՄՆ Կոնգրեսը չեղյալ հայտարարեց ԱՄՆ Սահմանադրության 21-րդ ուղղումը: Դրանով չեղյալ է հայտարարվել 1919 թվականից գործող 18-րդ ուղղումը, որն արգելք էր սահմանում ըմպելիքների արտադրության, տեղափոխման ու վաճառքի վրա, որոնց մեջ ալկոհոլի պարունակությունը կգերազանցեր 0.5 տոկոսը:
Չոր օրենքը սկսել է գործել 1920-ի հունվարից: Չոր օրենքի չեղյալ հայտարարումը երկրով մեկ ցնծություն էր առաջացրել:









































