Բրազիլիայի Կրուզեիրո դու Սուլ քաղաքի դպրոցներից մեկի մոտակայքում սպանվել է զինված ոճրագործը, ով փորձել է թալանել մարդկանց: Այս մասին հայտնում է beta.in.ua-ը:
Ավազակին վնասազերծել է ոստիկանության հատուկ բաժնում ծառայող կինը, ով իր երեխաների և ընկերների հետ եկել էր Մայրերի օրվան նվիրված տոնակատարությանը: Երբ զինված ոճրագործը սկսել է զենք պահել մարդկանց վրա, նա հանել է իր զենքը և կրակել ավազակի կրծքավանդակին: Վերքը մահացու է եղել:









































