Լոնդոնից հետերոսոքսուալ զույգը Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանում պահանջում է իրենց «քաղաքացիական ամունսությունը» օրինական ամուսնությանը համարժեք ընդունել այնպես, ինչպես դա ավելի վաղ արվել էր միասեռական զույգերի համար. Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռեբեկա Սթայնֆելդը եւ Չարլզ Քեյդանը առաջին անգամ «քաղաքացիական զուգընկերության» գրանցման համար հայտ են ներկայացրել 2014 թվականին, ապա դատարանից պահանջել են գրանցել իրենց քաղաքացիական ամուսնությունը` նշելով, որ նույնասեռական զույգերն արդեն ունեն նման իրավունքներ: Զույգը չի պատրաստվում ավանդական ամուսնություն գրանցել և շեշտում է, որ հարաբերությունների այդ ձևը նրանց չի համապատասխանում: Այնուամենայնիվ, 2017 թ. Փետրվարին Վերաքննիչ դատարան մերժեց լոնդոնցիների պահանջների բավարարումը` նշելով, որ զույգը չի համապատասխանում «միասեռական» չափորոշմանը:

«Սովորական ամուսնություն չգրանցելու նրանց (քաղաքացիական հարաբերություններ ունեցող զույգերի) պատճառները տարբեր են: Բոլորը ցանկանում են ունենալ ընտրություն` ամուսնություն կամ քաղաքացիական հարաբերություններ, որոնց գրանցումը հասանելի է նույնասեռ զույգի համար», – ասել են Սթեյնֆելդը և Քեյդանը դատական նիստի ժամանակ:










































