Թուրքիայի ԱԳՆ-ն վճռականորեն դատապարտել է ԱՄՆ-ին դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու համար: Ինչպես նշում է Անկարան, Վաշինգտոնի այդ որոշումը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի համապատասխան բոլոր բանաձևերի խախտում է՝ գրում է life.ru-ն:
«Մենք շեշտում ենք, որ Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքը անտեսող այդ քայլը չի ծառայի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը»,- ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև նախազգուշացրել է ԱՄՆ-ին Երուսաղեմում դեսպանատան բացման հնարավոր հետևանքների և դրա հետ կապված պատասխանատվության մասին:










































