Կազմվել է հյուրանոցների ամենատարօրինակ ծառայությունների ցանկը, որոնք կարող են մատուցել հյուրանոցի աշխատակիցներն անվճար կամ լրացուցիչ գումարի դիմաց:
Ցուցակում առաջինը Charleroi Airport բելգիական հյուրանոցն է, որը զբոսաշրջիկներին վարձույթով ձուկ է առաջարկում վերցնել՝ 3.5 եվրո արժեքով, եթե ուզում եք ինչ որ մեկի հետ զրուցել:
Այնուհետև ամերիկյան Aloft հյուրանոցների ցանցն է գալիս, որը ներկայացնում է զուգարանի թուղթ բաժանող ռոբոտին, ով համար է գալիս, երբ այնտեղ վերջանում է զուգարանի թուղթը:

Բրիտանական Malmaison հյուրանոցներում ադմինիստրատորները շամպուններ և գելեր են շարում լոգարաններում The best shampoo you will ever steal (Ամենալավ շամպունը, որ դուք երբևէ գողացել եք) և Box me and take me home (Փաթաթիր ինձ և տուն տար) գրությամբ:
Մանհեթենյան The Benjamin Hotel-ը զարմացրել է զբոսաշրջիկներին իր առանձնահատկությամբ. անքնությամբ տառապող հյուրերը կարող են իրենց սենյակ այսպես կոչված sleep concierge հրավիրել, որը հեքիաթ կկարդա և հարմար բարձ կընտրի՝ քնելու համար:

Եվս մեկ անսովոր ծառայություն, որ որոշ հյուրանոցներ են մատուցում. ինտերակտիվ հայելի, որը ոչ միայն հյուրի արտացոլանքն է ցույց տալիս, այլև եղանակի տեսությունը, ժամը և մոտակայքի ռեստորանները:
Նաև մանրէաֆոբիայով տառապող մարդկանց համար հյուրանոցներ կան: Այստեղ հյուրերը կարող են օգտվել հեռակառավարվող անջատիչներից, որոնք ունեն հակամանրէային ծածկույթ:









































