«Պրոցես է գնում՝ ազատագրվելու ՀՀԿ-ական ռեժիմից: Օգնելու ենք նորաստեղծ կառավարությանը և պայքարելու ենք փողոցային պայքարով՝ բարձրաձայնելով, թե որտեղ թերություններ կան, և որտեղ են այս անցած իշխանությունների, ռեժիմի մնացորդները ընդդիմանում ժողովրդին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ նրանք բողոքի ակցիա են անում՝ պահանջելով գլխավոր դատախազի հրաժարականը: «Հերթով է լինելու՝ այսօր գլխավոր դատախազի հրաժարականն ենք պահանջելու, վաղը կլինի դատավորներին փոխելու կարգը: Այդպես կամաց-կամաց՝ մինչև հանրապետականները և ոչ Հանրապետական, բայց ռեժիմի հետ գործ ունեցած պաշտոնյաները ազատվեն աշխատանքից և որպես կոռուպցիայի մեջ թաթախված, որպես ռեժիմի հրահանգները կատարած՝ չաշխատեն պետական համակարգում»,- նշեց Վոլոդյա Ավետիսյանը՝ համոզմունք հայտնելով, որ հասնելու են այդ ամենին:
Մանրամասները՝ տեսանյութում:







































