Twitter-ը սխալ է թարգմանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրառումը, որում նա եբրայերեն շնորհավորել է իր հայրենակից Նետտա Բարզիլային «Եվրատեսիլ»-ում հաղթանակի կապակցությամբ:

Իսրայելի վարչապետը երգչուհուն անվանել է «կապարա», այսինքն՝ «թանկագին», «սիրելի»՝ եբրայերենով այդպես են դիմում լավ ընկերոջը: Սոցցանցը մեքենայաբար թարգմանել է. «Դու կով ես» (անգլերեն և ռուսերեն):
Վարչապետի հաջորդ գրառումը Twitter-ը թարգմանել է նույն կերպ. «Դու իսկական կով ես: Դուք բերել եք մեծ հարգանք Իսրայել պետությանը»: Հաջորդ տարի՝ Իսրայելում»:
נטע, כפרה עליך! https://t.co/0YqtZTikhz
— Benjamin Netanyahu (@netanyahu) May 12, 2018







































