Բուքինգհեմյան պալատը ցույց է տվել փաստաթղթի լուսանկարը, որը դեռևս մարտին ստորագրվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի կողմից: Համաձայն այդ փաստաթղթի՝ նա իր հավանությունն է տվել թոռան՝ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին:

Համաձայն գահաժառանգության ակտի՝ թագուհու հավանությունը ամուսնությանը պետք է ստանան գահի բոլոր հավակնորդները՝ ընդհուպ մինչև հերթականությամբ վեցերորդը: Արքայազն Հարրին մինչև մայիս այդ հերթում հինգերորդն էր, սակայն արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի երրորդ երեխայի ծննդից հետո դարձել է վեցերորդը:







































