Երգիչ և պրոդյուսեր Ֆիլիպ Կիրկորովը շնորհավորել է Իսրայելի երգչուհի Նետտա Բարզիլային «Եվրատեսիլ-2018» միջազգային երգի մրցույթում հաղթանակի կապակցությամբ:
Կիրկորովը նշել է, որ Նետտան իր Toy («Խաղալիք») երգով նվաճել է ողջ Եվրոպան:

«Մենք DoReDos-ի հետ միասին և Մոլդովայի ու, իհարկե, Ռուսաստանի անունից մրցույթում արժանի հաղթանակի կապակցությամբ շնորհավորում ենք մեր սիրելի Իսրայելին և հրաշագեղ Նետտային, որը շաբաթ երեկոյան նվաճեց ողջ Եվրոպան իր խելահեղ Toy հիթով: Շնորհավորում ենք նաև այս կրակոտ երգի հեղինակին, որը միանշանակ կդառնա այս ամառվա հիթը»,- Instagram-ի իր էջում գրել է արտիստը՝ հավելելով, որ սպասում է հաջորդ հանդիպմանը Իսրայելում:
She’s not our TOY, but she is a ‘beautiful creature’! @NettaBarzilai #ESC2018 #AllAboard #ISR pic.twitter.com/Scr09CQ8X5
— Eurovision (@Eurovision) 12 мая 2018 г.









































