ԱՄՆ ամբողջ տարածքում փոստային բաժանմունքները անցկացնում են «Սանտա Կլաուս» ամենամյա օպերացիան: Դեկտեմբերի 3-ից նրանք պատասխանում են երեխաների նամակներին՝ ուղղված ամերիկյան Ձմեռ պապին:
Շատ երեխաներ Սուրբ ծննդին ցանկություն են հայտնել ստանալ մեքենաներ, տիկնիկներ ու տեսախաղեր՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Իսկ Նյու Յորքի փոքրիկ բնակչուհին գրել է. «Սիրելի Սանտա, ես գիտեմ, որ դու գոյություն ունես, հակառակ դեպքում ես քեզ նամակ չէի գրի: Ես ցանկանում եմ ստանալ սուրբծննդյան iPad, որպեսզի հեշտությամբ կատարեմ դասերս»:
Սանտային նամակներ են գրում ոչ միա յն երեխաները, այլև անապահով ընտանիքի ծնողները, որոնք հուսով են՝ բարի կախարդը թեկուզ ինչ-որ բան կբերի իրենց երեխաներին:
Փոստային բաժանմունքների աշխատակիցները տեսակավորում են Սանտային ուղարկված նամակները, դրանք տեղադրում տվյալների հատուկ բազայում ու խնդրում հասարակությանն արձագանքել:
Իրենց ամանորյա հերոս կարող է զգալ յուրաքանչյուրը: Դրա համար անհրաժեշտ է մտնել փոստ ու ընտրել «պատվերով» նամակներից մեկը, իսկ որոշ ժամանակ անց վերադառնալ նվերով ու վճարել ծանրոցի ուղարկման գումարը:
Սուրբծննդյան գիշերը փոստատարները ցանկալի տուփերը կհանձնեն հասցեատերերին:
«Սանտա Կլաուս» օպերացիան» անցկացվում է արդեն 101-րդ անգամ:








































