Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը կարծում է, որ Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու գործում «համեստ» առաջընթաց է ձեռք բերվել՝ հաղորդում է Associated Press-ը:
Միևնույն ժամանակ նա նկատել է, որ քաղաքացիական բնակչության, հիվանդանոցների և դպրոցների ապառազմականացման հարցերում բարելավում չկա:
Ամոսը նշել է, որ ներկայում Սիրիա այցագիր են ստացել ՄԱԿ-ի 50 աշխատակիցներ, բացի այդ՝ երկրի ներսում շուտով կբացվեն հումանիտար կենտրոններ: Այս դեպքում Իրաքի սահմանով ստացված օգնությունը պարտադիր չի լինի անցկացնել Դամասկոսի միջով:
Ամոսի խոսքերով՝ անցած ամիս Սիրիայի կառավարությունը հաստատել է ինն առաքելություն՝ հումանիտար օգնությամբ, և հավելել, որ չնայած դրան՝ դա չափազանց քիչ է պատերազմից տուժած միլիոնավոր մարդկանց կարիքները բավարարելու համար:







































