Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Նոր կառավարությունն ունի ժողովրդի անվերապահ վստահությունը, որը երկար չի տևելու. Սփյուռքը պետք է մասնակցի բարեփոխումներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը (Պրահա)։

-Պարոն Առաքելյան, համազգային էյֆորիայից հետո ինչպե՞ս է պատկերացնում Սփյուռքն իր մասնակցությունը։ Նիկոլ Փաշինյանն է խոսում հայրենադարձության անհրաժեշտությունից։ Որքանո՞վ է դա հնարավոր կյանքի կոչել հիմա։

-Ես նման էյֆորիա Հայաստանում տեսել եմ 88-ից 90-ականների սկզբին, երբ մեզ՝ բոլորիս թվում էր, որ հիմա պետք է նոր հայրենիք կառուցենք, և սփյուռքահայերից շատերը վերադառնում էին, իրենց գումարները ներդնում, անգամ փոքրիկ բիզնեսներ էին ստեղծում։ Ես այդ ժամանակ հայաստանցի էի, բայց այդ մարդկանց խաբեցին, և հիմնականում նրանք հիասթափված վերադարձան իրենց երկրներ և երդվեցին, որ էլ երբեք Հայաստան ոտք չեն դնի։ Ես չեմ ուզում զուգահեռ անցկացնել այս իրադարձությունների հետ, բայց դրա մասին պետք է հիշել։ Այդ դառը փորձը Հայաստանն ունի։ Եվ ես կարծում եմ՝ սփյուռքահայությունը շատ մեծ պոտենցիալ ունի՝ և՛ ինտելեկտուալ, և՛ ֆինանսական, և՛ տնտեսագիտական գիտելիքների և հմտությունների, որի պահանջն այսօր Հայաստանում շատ մեծ է, հատկապես ինտելեկտուալ պոտենցիալի մասին է խոսքը։ Իսկ այն, ինչ վերաբերում է արդեն Հայաստանի տնտեսական խնդիրներին, Հայաստանում ներկայիս կառավարությունը պետք է ամեն կերպ ստեղծի այն պլատֆորմը, որի վրա կարողանան դրսից ներդրումներ անել ոչ միայն սփյուռքահայերը, այլ ընդհանրապես գործարարները, որ Հայաստանը դառնա հետաքրքիր ներդրումային տեսակետից։ Բնականաբար, այդ հիմքը կայունությունն է, ինչ-որ տեղ ղարաբաղյան խնդրի չլուծված վիճակն է, ստատուս-քվոյի վիճակը պետք է ամրապնդվի կամ լուծման ինչ-որ եղանակ ստեղծվի։ Դրա համար Հայաստանում պետք է շատ խոր ռեֆորմներ անցկացնել, իսկ տարբեր ոլորտներում բարեփոխումներ անցկացնելու համար Սփյուռքն իր մասնակցությունը պետք է ունենա, որովհետև այն ինտելեկտուալ պոտենցիալը, որն անհրաժեշտ է Հայաստանում ռեալ ռեֆորմներ անելու համար, ես Հայաստանում գրեթե չեմ տեսնում։ Հայաստանում շատ տարածված է ծանոթ-բարեկամ-խնամի սկզբունքը, և ներկա ղեկավարությունը, որ եկել են իշխանության ժողովրդի շնորհիվ, պետք է այդ ամենից հրաժարվի, և գուցե հայտարարեն դրա մասին։ Ինչու Սաակաշվիլին կարողացավ Վրաստանում այդ ռեֆորմները կյանքի կոչել, որովհետև իր առաջին քայլերն այն եղան, որ իր իսկ մոտիկ ընկերոջը բանտ ուղարկեց, իր բարեկամը դատական խնդիրների առաջ կանգնեց այն մտքից, որ իրենց թվացել էր, որ իրենց բարեկամը եկել է իշխանության, իրենք կարող են թալանել՝ չնայած նրան, որ ինքը հայտարարել է, որ կոռուպցիա չի լինելու, որ բոլորս աշխատելու ենք հանուն մեր հայրենիքի։ Սաակաշվիլին հատուկ ֆոնդ ստեղծեց, դրանում հավաքեց մեծ գումարներ, որպեսզի կարողանան դրսից հրավիրել լուրջ մասնագետների։ Վերջիններս եկել են, մասնագիտորեն շատ ճիշտ քայլեր են արել Վրաստանում և բարեփոխումներն իրականացրել են բոլոր ոլորտներում՝ սկսած ուժային համակարգերից, վերջացրած կրթությամբ ու առողջապահությամբ։

-Այսինքն՝ Հայաստանում և՞ս պետք է այդպիսի համակարգ ձևավորել։

-Կարևոր է, որ տգետները չլինեն պաշտոններում։ Որքան էլ մենք լավ վերաբերվենք այս կամ անձին, որը հեղափոխության ժամանակ ակտիվ է եղել, կարգախոսներ է առաջ քաշել, և որքան էլ հավատանք նրա մաքրությանը, անձը պետք է կոնկրետ ոլորտի մասնագետ լինի, հասկանա, թե ինչ է անում։ Ես այսօր ավելի շատ կցանկանայի, որ Փաշինյանի կառավարության անդամները կատարեն համակարգող ֆունկցիա, այսինքն՝ ոչ թե իրենք այդ բոլոր փոփոխությունները իրագործեն, այլ համակարգեն այդ գործընթացը՝ պրոֆեսիոնալների հրավիրելով։ Ես հիշում եմ, որ 1990-ականների սկզբին, երբ լրագրողն ԱՄՆ դեսպանին հեռուստատեսությամբ հարց ուղղեց, թե որքան ժամանակ է պետք, որ Հայաստանը դառնա նորմալ, ժողովրդավարական երկիր, նա պատասխանեց՝ մեկ տարի։ Նա ասաց, որ Հայաստանը փոքրիկ երկիր է, ամերիկյան միջին քաղաքից փոքր է, պարզապես ամեն ինչը պետք է արվի գրագետ։

-Նոր ձևավորվող կառավարությունը, ձեր կարծիքով, ձեր նշած խնդիրներին լրջորեն կմոտենա՞։ Արդեն հասարակության մեջ հակասական արձագանքների տեղիք տվեց Փաշինյանի կողմից ոստիկանապետի նշանակումը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ նշանակումը։

-Ընդհանուր առմամբ, երբ դիտարկում եմ Փաշինյանի ու իր խմբի քայլերը, մինչ օրս գրեթե ոչ մի սխալ այդտեղ չեմ տեսնում։ Այն բոլոր մարդիկ, որոնք ասում են, թե հենց հիմա պետք է այս անել, այն անել… Սիրելի ժողովուրդ, ընդամենը մի քանի օր է անցել։ Նա չի կարող այն ոստիկանությունում, որն այսօր դե ֆակտո գոյություն ունի Հայաստանում, դրսից մարդ բերի։ Այդ մարդը չի կարողանալու փոխել համակարգը, այդ համակարգը փտած է, ինչպես փտած են գրեթե բոլոր պետական կառույցները Հայաստանում՝ սկսած կրթական համակարգից, առողջապահական համակարգից, որտեղ խայտառակ վիճակ է, մինչև ուժային կառույցներ։ Այդ բոլոր համակարգերը պետք է լրիվ քանդվի ու նորից կառուցվի, որովհետև այն կարկասները, որոնք այսօր գոյություն ունեն, դրանք չեն դիմանա։ Ու հիմա բերել այդ փտած կառույցի վրա նստացնել նոր մարդ, նոր գաղափարներով, ոչինչ չի ստացվի, նրան համակարգում չեն հասկանա։ Իսկ երկիրը ինչ-որ ձևով պետք է կառավարվի, ուժային համակարգերը պետք է նորմալ գործեն։ Էլի վերադառնանք Վրաստանի փորձին, այնտեղ մեկ օրվա մեջ Սաակաշվիլին հրամանագիր արձակեց և հայտարարեց, որ ոստիկանության բոլոր աշխատակիցներն ազատված են աշխատանքից։ Նա բոլորովին նոր համակարգ ստեղծեց և դրա արդյունքն այն է, որ Վրաստանում ոստիկանական համակարգում կոռուպցիա չկա։ Սա անցումային շրջան է։ Այս փուլում Հայաստանի համար կարևոր խնդիրը օրենքներ ընդունելու և բարեփոխումներ անելու հնարավորության ստեղծումն է։

Քարոզչական հեռուստաալիքները, որոնք այս օրերին 180 աստիճանով փոխեցին իրենց դիրքորոշումը, եթե նրանց կարմիր դրոշակով ազդանշան տան, էլի 180 աստիճանով կարող են շուռ գալ, որովհետև լրատվամիջոց չեն, այլ քարոզչամիջոց։

Հայաստանում շատ աշխատանք կա անելու, իսկ դա իրականացնելու համար քիչ է լինել նվիրյալ ու ֆանատիկ, պետք է լինել նաև մասնագետ։ Մասնագետների հարցում պետք է իր օժանդակությունը ցուցաբերի Սփյուռքը, և դրա համար կառավարությունը պետք է համագործակցության մեջ մտնի Սփյուռքի հետ։ Այսօր Սփյուռքում կան բազմաթիվ հայեր, որոնք աշխարհի ամենաբարձրակարգ բուհերն են ավարտել, մեծ աշխատանքային փորձ ունեն տնտեսության ամենատարբեր ոլորտներում։ Այսինքն՝ մենք այդ պոտենցիալն ունենք, ինչը նման ծավալով չունեին վրացիները։
Այսօրվա Հայաստանի կառավարությունն ունի ժողովրդի անվերապահ վստահությունը, որը երկար չի տևելու, բայց կարող է ինչ-որ ժամանակ աշխատել։ Այսօրվա կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ ունի հնարավորություն իրենց անունները ոսկե տառերով գրել հայկական պատմության մեջ։ Ես շատ կուզենայի, որ այդ ոսկին արճիճ չդառնար։ Կան հնարավորություններ, կա պոտենցիալ, պետք է ճիշտ և հավասարակշռված աշխատանք։ Հուսադրող է նաև այն, որ մինչ օրս ես Փաշինյանի և նրա թիմի կողմից լուրջ վրիպումներ չեմ տեսել։ Թավշյա հեղափոխությունը, որը մինչ այդ Չեխիայի մենաշնորհն էր, քանի որ միայն Չեխիայում էր դա հնարավոր եղել, հիմա նաև Հայաստանին է պատկանում։ Մենք բոլորս դրանով հպարտ ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում