Իտալական Sky Sport հեռուստաալիքը ֆուտբոլային խաղի ժամանակ հաղորդել է Նիսում երկու տարվա վաղեմության ահաբեկչության մասին: Ավելի ուշ Twitter-ում նա ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար:
Լուրերի տողով սխալը էկրաններին է հայտնվել «Ինտեր»-«Սասսուոլո» ֆուտբոլային խաղի ուղիղ հեռարձակման ժամանակ: Sky Sport-ը դա բացատրել է տեխնիկական անճշտությամբ:
A causa di un errore tecnico è andato in onda durante Inter-Sassuolo un vecchio sottopancia relativo alla strage di Nizza del 14 luglio 2016. Chiediamo scusa a tutti i nostri telespettatori per l'accaduto
— Sky Sport (@SkySport) May 12, 2018
Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչությունը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունից հետո. բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որի հետևանքով զոհվել էր 86 մարդ:










































