Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան երեքշաբթի հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան մասնակցել է Բեյրութում իրանական դեսպանատան մոտ նոյեմբերի 19-ին իրականացված կրկնակի ահաբեկչությանը, ինչի հետևանքով 25 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան ԶԼՄ-ներին:
Նասրալլայի հայտարարությամբ՝ «Ալ-Քաիդայի» հետ կապված «Աբդուլլա Ազամի ջոկատներ» խմբավորումը, որն ավելի վաղ ստանձնել էր Բեյրութի ահաբեկչության պատասխանատվությունը, կապեր ունի սաուդյան հատուկ ծառայությունների հետ, որոնք աշխարհի տարբեր ծայրերում նման խմբավորումներ են ղեկավարում:








































