Wednesday, 05 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Փաշինյանի կառավարությունը պարտավոր է չսխալվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջին նիստը որոշակի առումով խորհրդանշական էր: Մինչ օրակարգային հարցերին անցնելը նա հետաքրքրվեց Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից, դրանով իսկ կամա-ակամա կառավարության նիստի առաջին հարցը նվիրելով գյուղատնտեսությունը: Ի տարբերություն նախկինի, Փաշինյանը առանց առաջնահերթությունների, գերակայությունների մասին հայտարարության, գործով ցույց տվեց, որ գյուղտնտեսությունն իր համար առաջնային է:

Գյուղնախարարի պաշտոնակատարի պատասխանն էլ իր տեսակի մեջ էր խորհրդանշական ու տիպիկ կարապետյանական. խոսել, կոնկրետ ոչինչ չասելով: «Օպերատիվ տվյալներով՝ վնասի ծավալը մեծ չէ, բայց կան այգիներ, որոնք վնասվել են: Հանձնաժողովը կգնահատի և կարձանագրի վնասի չափը»:

https://www.youtube.com/watch?v=qCJPKSSB4yI

«Մեծ չէ»-ն չափման միավոր չէ և օպերատիվ տվյալների տակ, բնականաբար, ինչ-որ թիվ գոյություն ունի, որ նախարարին պետք է հայտնի լիներ:

Պարզաբանող հարցումին. «ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել նման դեպքերում» հետևեց պատասխան. «զիջվել է որևէ պարտավորություն, հողի հարկ կամ ջրի վարձ, որն ունեցել է տվյալ տնտեսությունը պետության նկատմամբ»: Փաշինյանը խոստացավ թեմային անդրադառնալ, բացատրելով, որ պետք է աջակցությունը լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որ մարդիկ զգան պետության աջակցությունը:

Վարչապետ-նախարար կարճ քննարկումը հետաքրքիր ծալքեր բացեց: Դեռ Տիգրան Սարգսյանի կողմից նախաձեռնած գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը փոխանցվեց հաջորդներին, իսկ անցած տարեկեսերից արդեն խոսում էին իրականացվող ապահովագրության պիլոտային ծրագրի մասին: Այնինչ նիստում նախարարը ծպտուն անգամ չհանեց այդ առումով: Հասկանալի է, որ գուցե դրա համար ամենալավ պահը չէր, բայց նման պահ այսուհետ էլ երբեք չի ներկայանա, մինչդեռ Իգնատի Առաքելյանին հնարավորություն էր տրվել թեկուզ երկու րոպեում թե ժողովրդին և թե Նիկոլ Փաշինյանի ցույց տալու, որ իրենց թիմն այնուամենայնիվ ինչ որ բաներ արել է: Նախարարը լռեց, կհետևի, որ այդ ուղղությամբ մինչ օրս ներկայացվածը, այդ թվում և պիլոտը՝ խաբեություն էր:

Նույն պահին վարչապետը հետաքրքրվեց հակակարկտային համակարգով, նրա «չհակազդելով»: Պարզաբանվեց, որ կարկտահարված վայրերը դուրս են համակարգի ազդեցության դաշտից: Բացատրվեց նաև, որ հակակարկտային կայանքները ծածկում են մշակվող հեղատարածքների ընդամենը 15%-ը: Մինչդեռ պաշտոնական խողովակներով ներկայացված վերջին թիվը, որ վերաբերում է հակարկտային կայանքներով պաշտպանվող մշակովի տարածքներին, եղել է 36.8 հազար հան, որ կազմում է ոչ թե 15, այլ ընդամենը 8.2%-ը: Բայց դա էլ չի էականը: Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ պիլոտային ծրագրի շրջանակում նախատեսվում է նոր, ժամանակակից համակարգ ներդնել, որը թույլ կտա ավելացնել այդ տարածքները` 2 տարում մինչև 70%-ի: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի որոշմամբ դեռ անցած հոկտեմբեր-նոյեմբերին պետք է այդ ծրագիրը փորձարկվեր: Մինչ օրս քար լռություն է այդ ծրագրի փորձարկման, դրա արդյունքների առումով: Չի արվել ոչինչ, հետևաբար նախարարներն այդ առումով էլ ասելիք չունեին:

Իսկ Նիկոլ Փաշինյանը, հասկանալիորեն խորքից չտիրապետելով ոլորտի մանրամասներին հարցնում էր, «կարկտահարության դեպքում ինչ է արվել մինչև հիմա»: Գրեթե ոչինչ չի արվել: Այս և բազում նմանատիպ հարցերի լուծման առումով ոչ մի ինստիտուցիոնալ կառույց չի ստեղծվել: Չնայած հինգերորդ տարին է թմբկահարվում է, այդպես էլ ապահովագրական մեխանիզմ չի ներդրվել: Մինչդեռ դրա գոյության դեպքում կառավարությունն անհանգստանալու, առավել ևս անելու, ոչինչ չէր ունենա:

Հրթիռային հակակարկտային կայանքների ներդրման հաշվով Կարեն Կարապետյանը մի քանի ամիս շոուներ էր սարքում այն դեպքում, երբ մեր ՏՏ ոլորտի ներկայացուցիչները շատ ավելի արդյունավետ ու էժան լուծումներ էին առաջարկում: Այս իրավիճակը գալիս է նրանից, որ մինչ օրս այս ոլորտի նկատմամբ մնացորդային վերաբերմունք է դրսևորվել ու, որպես կանոն, վերջին գրեթե բոլոր նախարարները գյուղատնտեսությունն իմացել են այնքան, որ ամեն օր կարտոլ են կերել:

Հետևաբար, պրն Փաշինյանին մնում է ոչ միայն պրոֆեսիոնալի, այլև սկզբունքային մարդու գյուղնախարար նշանակել, որn իրականում ճանաչում է, գիտի հայ գյուղն ու գյուղացուն: Այդպիսիք Հայաստանում քիչ են, բայց դեռ կան:

Գյուղատնտեսությունն ապահովում է երկրի պարենային ու պետական անվտանգությունը, զբաղվածության գրեթե կեսը, բնակչության գրեթե կեսն ապրում է գյուղական բնակվայրերում: Հետևաբար, Հայաստանի գոնե այս կառավարությունը պարտավոր է չսխալվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում