Սիրիայի հարցի կարգավորման շուրջ բոլոր կողմերը հաստատել մայիսի 14-15-ին Աստանայում կայանալիք բանակցություններին իրենց մասնակցությունը։ Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի ԱԳՆ-ն:
Բանակցությունների արդեն 9-րդ փուլում, որը տեղի կունենա Ղազախստանի մայրաքաղաքում, մասնակցելու են երաշխավոր-երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակները, ինչպես նաև Սիրիայի կառավարությունը և սիրիական զինված ընդդիմությունը: Դիտորդի կարգավիճակում են ՄԱԿ-ի պատվիրակությունը, Հորդանանի ներկայացուցիչները:
Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Թուրքիայի պատվիրակությունը՝ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Սեդատ Օնալը, Իրանի պատվիրակությունը՝ Իրան արտաքին գործերի նախարարի գլխավոր օգնական Հոսեյն Ջաբերի Անսարին:








































