«Ռեգիոնների կուսակցությունն» Ուկրաինայի գլխավոր դատախազությունից պահանջում է իրավական գնահատական տալ կենտրոնական իշխանության մարմինների վարչական շենքերի գրավման և շրջափակման փաստերին, «որոնք սպառնում են պետության տարածքային ամբողջականությանը, միջտարածաշրջանային թշնամություն են հրահրում, ցուցադրաբար սաբոտաժի են ենթարկում իշխանության կենտրոնական մարմիններին»:
Կուսակցությունը նաև մոբիլիզացնում է իր կողմնակիցներին՝ այդ կառույցները պաշտպանելու համար, փոխանցում է INTERFAX-ը:
Կուսակցությունը կտրականապես անընդունելի է համարում «ընդդիմադիր քաղաքական ուժերի հրահրող գործողությունները», որոնք սպեկուլյացիա են անում եվրաինտեգրացման ձգտումների և ուկրաինացիների սպասումների վրա և «հասարակական կարծիքի մանիպուլյացիա են անում»:







































