Friday, 07 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչպես են հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կառավարության ծրագրի հաստատումից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստից հետո, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցին, հաստատեց, որ իր օրակարգի հաջորդ կետը շարունակում է մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ «Այն, ինչ որ հայտարարվել է, հայտարարվել է պաշտոնապես։ Ուրեմն շարունակում է մնալ օրակարգում»,- ասաց Փաշինյանը։

Մեր դիտարկմանը՝ եթե առաջիկայում Ազգային ժողովը հաստատի կառավարության ծրագիրը, այլևս արտահերթ ընտրությունների հնարավորություն չի մնում, Փաշինյանը պատասխանեց. «Շատ հնարավորություններ կան։ Եթե դուք Սահմանադրությունը ուշադիր կարդաք, կտեսնեք, որ այդ հնարավորությունները կան»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ արտահերթ ընտրությունները կկազմակերպվեն տրամաբանական ամենասեղմ ժամկետներում։

Սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրին հավանություն տալուց հետո արտահերթ ընտրությունների միակ հնարավորությունն այն է, որ կառավարության ձևավորումից հետո ցանկացած պահի գործող կառավարությունը հրաժարական տա, և գործող քաղաքական ուժերը պայմանավորվեն, որ սահմանված 7-օրյա ժամկետում երկու անգամ անընդմեջ ոչ մի ուժ վարչապետի թեկնածու չառաջադրի, որից հետո Ազգային ժողովը կլուծարվի։ «Տեխնիկական առումով ուրիշ տարբերակ չկա։ Դա է արտահերթ ընտրությունների գնալու միակ հնարավոր ճանապարհը։ Կառավարության ձևավորումից հետո, Փաշինյանը կարող է իր լծակները ամրապնդի, որպեսզի արտահերթ ընտրությունները հնարավոր լինի կազմակերպել առանց կեղծիքների։ Ապա, երբ պատրաստ լինի ամեն ինչ, կառավարությունը կարող է հրաժարական տալ, պայմանավորվեն, որ ոչ ոք վարչապետի թեկնածու չառաջադրի ու այդպիսով հնարավոր կլինի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասաց Այվազյանը։

Մեր դիտարկմանը, թե որքանով կարող են երաշխիքներ լինել, որ այդ պարագայում ՀՀԿ-ն նորից իր թեկնածուն չի առաջադրի, սահմանադրագետը պատասխանեց. «Դրա համար էլ ասում եմ, որ պետք է ներքին պայմանավորվածություն լինի, ՀՀԿ-ն հանրության առաջ հայտարարի, որ ինքը թեկնածու չի առաջադրի և միահամուռ գնալու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ ՀՀԿ-ն պետք է դա խոստանա հանրությանը, որ թեկնածու չառաջադրի ու գնան արտահերթի։ Միակ ճանապարհը սա է»։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, ապա սահմանադրագետի խոսքերով՝ այս հարցում էլ ամենաիրատեսական լուծումը կլինի Սահմանադրական դատարան դիմելը։ «Քանի որ Սահմանադրությունը ամրագրում է, որ Ազգային ժողովը ձևավորվում է միայն համամասնական ընտրական կարգով, բնականաբար, ներկայումս գործող ռեյտինգային համակարգը հակասահմանադրական է։ Որպեսզի այդ 3/5-րդ խնդիրը չլինի, կարող են դիմել ՍԴ և ռեյտինգայինի պահը համարվի հակասահմանադրական և ուժը կորցրած։ Մնացած կարգավորումներով մեր Ընտրական օրենսգիրքը լավն է։ Ամենակարճ և ամենագործող տարբերակը Սահմանադրական դատարան դիմելն ու ռեյտինգային համակարգի մասով դրույթը հակասահմանադրական ճանաչելն է։ Օբյեկտիվորեն դա շատ հեշտ է հիմնավորել, որ տարածքային ցուցակներ կոչվածը համամասնական համակարգ չէ, այլ մեծամասնական, իսկ նույն Սահմանադրությամբ ԱԺ-ն ձևավորվում է համամասնական ընտրակարգով։ Ես ինքս էլ պատրաստ եմ դրա հիմնավորումները գրել, տրամադրել իրենց։ Այս ճանապարհով հարցը շատ արագ կլուծվի, թե չէ 3/5-րդ համաձայնություն և այլն»,- եզրափակեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում