Դատարանն ԱՄՆ-ի ավտոմեքենաների մայրաքաղաք համարվող Դեթրոյթը սնանկ է ճանաչել, հայտնում է Associated Press-ը:
Դատավոր Սթիվեն Ռոդսն ավելացրել է, որ ներկայումս Դեթրոյթը $18 մլրդ պարտք ունի:
Տեղական իշխանությունները քաղաքի բարելավման նպատակով ընդունում են նոր ներդրումների ծրագիրը,բայց ծրագիրն ուժի մեջ կմտնի միայն պարտքերը մարելու դեպքում:
Սա մունիցիպալ խոշորագույն սնանկացումն է ԱՄՆ-ի պատմության մեջ:
Դեթրոյթն ԱՄՆ-ի ավտոմեքենաների մայրաքաղաքն է XIX դարից:
XX դարում քաղաքում կենտրոնացած են եղել շատ Chrysler-ի, Ford-ի, General Motors-ի հայտնի գործարանները:








































