Լոնդոնում տեղի է ունեցել «Արսենալ» ակումբի բարեգործական երեկոն, որի ընթացքում հավաքված ամբողջ գումարը կծառայի բարեգործությանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս մասնակցել է երեկոյին: Հայ կիսապաշտպանի հետ մեկ ժամ մարզում անցկացնելը արժեցել է 7500 ֆունտ:
Բարեգործական երեկոյի ամբողջ ընթացքում հավաքվել է 442 հազար 734 ֆունտ:








































