Tuesday, 30 06 2026
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն

Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո ո՛չ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ո՛չ էլ ԸՕ-ի փոփոխությունների հնարավորություն չկա

Փաստաբան Հակոբ Ճարոյանը, հենվելով Սահմանադրության և օրենքների վրա,  ուշագրավ վերլուծություն է իրականացրել ներքաղաքական զարգացումների մասով։ Մասնավորապես, թե ինչ է սպասվում առաջիկայում, ինչ հնարավորություններ է տալիս օրենքը լուծելու Հայաստանում առկա սահմանադրական ճգնաժամը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո տեսականում արտահերթ խորհրդարանական ընտրություններ և Ընտրական օրենսգրքի փոփոխություններ նախաձեռնել չի կարող, քանի որ ՀՀԿ-ն, ելնելով իր հետագա պլաններից և շահից, հավանություն կտա կառավարության ծրագրին, որի ընդունումից հետո արդեն ԱԺ-ն արձակելը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը կբացառվի։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, ապա փաստաբանի խոսքով՝ դա էլ է քիչ հավանական, քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասով Սահմանադրության մեջ կան միմյանց հակասող երկու տարբերակ։ Կա Սահմանադրության 202 հոդվածը, որտեղ հստակ ամրագրված են նոր Սահմանադրություն ընդունելու կամ գործողը փոփոխելու հնարավորությունները։ Այդտեղ նշվում է, որ ԱԺ պատգամավորների 1/3-ի կամ կառավարության կամ ընտրական իրավունք ունեցող 200 հազար քաղաքացիների ստորագրությամբ հնարավոր է հրավիրել արտահերթ նիստ և քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որից հետո հարկավոր է ԱԺ մոտ 70 պատգամավորի ստորագրություն ԸՕ-ի փոփոխությունները հանրաքվեի դնելու համար։

«Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀԿ-ին ձեռնտու չեն լինելու ԸՕ-ի փոփոխությունները, ենթադրվում է, որ հնարավոր չի լինելու հավաքել 70 պատգամավորի ստորագրություն»,- ասաց Ճարոյանը։

Նրա խոսքով՝ մեկ այլ հնարավորություն էլ ընձեռվում է  Սահմանադրության 103 հոդվածում, որտեղ նշված է, որ սահմանադրական օրենք հանդիսացող Ընտրական օրենսգիրքը փոփոխելու համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների 3/5-ի համաձայնությունը։ Այսինքն՝ այս դեպքում էլ մոտ 66 պատգամավորի համաձայնություն է  պետք. «Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո ո՛չ խորհրդարանական արտահերթ ընտրությունների, ո՛չ էլ ԸՕ-ի փոփոխությունների հնարավորություն չկա»։
Առավել մանրամասն՝ տեսանյությում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում