Թուրքիայի Սասոնի շրջանի Բաթման նահանգում, 1300 մետր խորության վրա, նավթ է հայտնաբերվել,– հաղորդում է թուրքական Ahaber լրատվամիջոցը։
Տեղեկատվության համաձայն՝ TPAO ընկերությունը սկսել էր որոնողա–հետախուզական աշխատանքները դեռևս երկու ամիս առաջ։ Նավթահորը ստացել է Herent-2 անվանումը։ TPAO-ն հայտարարել է, որ նավթի օրական արդյունահանումը այս հանքահորից կարող է մինչև 27 հազար բարել կազմել։





































