Այսօր ողջ աշխարհում նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Օրվան նվիրված՝ հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող «ԷԽՈ» հասարակական կազմակերպությունն այսօր կազմակերպել էր համերգ, որին մասնակցեցին հայկական շոու-բիզնեսի մի շարք երգիչներ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «ԷԽՈ»-ի նախագահ Սերյոժա Օհանջանյանն ասաց, որ նմանատիպ միջոցառումներով իրենք ուզում են հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավել հասարակական կյանքում, նրանց գոնե երկու ժամ ակտիվ կյանքով ապրելու հնարավորություն ընձեռել:
Մեզ հետ զրույցում երգիչ Նարեկ Մակարյանն ասաց, որ ինքը միշտ փորձել է իր լուման ներդնել հաշմանդամություն ունեցող անձանց օգնության գործում և համերգների միջոցով ցույց տալ, որ իրենք հաշմանդամների կողքին են. «Մենք միշտ պետք է աջակցենք օգնության կարիք ունեցող մարդկանց և նրանց կողքին լինենք»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































