Արցախի Հանրապետության իշխանություններն ի՞նչպես են վերաբերում, ի՞նչ դիրքորոշում ունեն Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասաց․ «Չգրված օրենք կա՝ Արցախը երբևիցե չի մասնակցել Հայաստանում տեղի ունեցող ներքին զարգացումներին ու գործընթացներին։ Նույնը նաև Հայաստանի Հանրապետությունը։ Բայց բնական է, որ բոլորս էլ ուզում ենք և շահագրգռված ենք, որպեսզի կայուն ու հզոր լինի Մայր Հայաստանը։ Դա ամենակարևոր հրամայականն է յուրաքանչյուր հայի համար»։
Իսկ կանխատեսելի՞ էին փոփոխությունները Հայաստանում հարցին, Դավիթ Բաբայանն ասաց․ «Փոփոխությունները ժողովուրդն է որոշում, այսինքն՝ սա հասարակական զարգացումների հետևանք էր»։
Դավիթ Բաբայանը նաև հավելեց, որ համայն հայությունը ցանկանում է, որ միշտ պահպանվի մեր եռամիասնությունը (Հայաստան-Արցախ-Սփյուռք)։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։









































