«Վարչապետի նշանակմամբ քաղաքական ճգնաժամը չի լուծվել, և ստեղծվել է մի իրավիճակ, երբ ձևավորվել է փոքրամասնության կառավարություն, ինչը ինքնին աննախադեպ երևույթ է»,- նշեց իրանագետ Արմեն Վարդանյանը «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով ՄԱՀՀԻ քննարկմանը:
Ինչպես նշեց բանախոսը՝ հայաստանյան պայմաններում ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի մեծամասնություն, բայց իշխանությունը գտնվում է փոքրամասնության ձեռքում. «Եվ ՀՀԿ մեծամասնությունը չի էլ թաքցնում, որ իրենք փորձելու են տորպեդահարել իշխանության բերած բոլոր օրինագծերը և փորձելու են հասնել նրան, որ այս կառավարությունը դիսֆունկցիոնալ դառնա»:
Արմեն Վարդանյանի կարծիքով՝ միակ ելքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, քանի որ ստեղծված ուժերի դասավորությունը չի արտացոլում ՀՀ ճնշող բնակչության տրամադրությունները:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:







































