ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նախատեսված Է հունիսի սկզբին եւ տեղի կունենա Սինգապուրում: Այդ մասին հայտնել Է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նույն օրը Թրամփը լրագրողներին հայտարարել Է, որ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման վայրն ու ժամանակը կհայտարարվեն առաջիկա երեք օրվա ընթացքում:
Նա նշել Է, որ խոսքը չի վերաբերում ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ապառազմականացված գոտու Փանմունջոմ սահմանամերձ վայրին:
Associated Press գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրներին, հայտնել Է, որ ներկայում Սինգապուրը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին նախատեսված գագաթնաժողովի առավել հավանական վայրն է։









































