«Եվրատեսիլ-2018»-ի կիսաեզրափակչի վարող դիջեյ Սքոթ Միլսը The Sun պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Ռոբի Ուիլյամսը Մեծ Բրիտանիան մրցույթում ներկայացնելու գաղտնի հույսեր է փայփայում։
«Վերջերս ես Ռոբիից հարցրեցի՝ արդյո՞ք նա նման բան կցանկանար, և նա պատասխանեց, որ այդպիսի տարբերակ քննարկել է։ Չեմ կարծում, որ նա կատակում էր։ Նա հիասքանչ կլիներ, քանի որ հոյակապ կատարող է»,-ասել էՄիլսը՝ հավելելով, որ մրցույթին մասնակցության մեջ ամոթալի ոչինչ չկա։
Պարբերականը նշում է, որ եթե Ուիլյամսը «Եվրատեսիլ»-ում իր երկրի հաղթանակն ապահովել չկարողանա, ապա ոչ ոք չի կարողանա։ Մեծ Բրիտանիան այս երաժշտական մրցույթում վերջին անգամ հաղթող է ճանաչվել 1997-ին։







































