Թուրքիայում երիտասարդը փչովի նավակ է վերցրել և լողացել Անկարայի ջրասույզ փողոցում։ Այս մասին Twitter-ի իր էջում հրապարակում է կատարել Hurriyet Daily News պարբերականը։
Տեսագրությունում երևում է՝ ինչպես են որոշ վարորդներ ազդանշան տալիս նրան՝ վախենալով վրաերթի ենթարկելուց։ Սակայն ոմանք էլ հավանության էին արժանացնում երիտասարդի արարքը։
VIDEO: Young man goes rafting in flood water in Ankarahttps://t.co/qM4hvJnVCo pic.twitter.com/6YfRsZ3FBc
— Hürriyet Daily News (@HDNER) May 8, 2018
Այս շաբաթ Թուրքիայի մայրաքաղաքում հորդառատ անձրևներ են տեղացել։ Հայտնի չէ, թե որքան է ջրի մակարդակը բարձրացել։ Միայն հայտնի է, որ որոշ փողոցներ այնքան են ողողվել ջրով, որ ավտոմեքենաներն անցնել չեն կարողացել։











































