Եվրամիությունը պատրաստ է վիճարկել Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցները, եթե դրանք դիպչեն եվրոպական պետությունների շահերին։Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենջամին Գրիվոն։
Նրա խոսքերով՝ Եվրամիությունը պատրաստ է դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, եթե ԱՄՆ նոր պատժամիջոցները դիպչեն եվրոպական պետությունների շահերին, ինչպես նաև մտադիր է պատասխանել ԱՀԿ շրջանակներում թելադրվող օրենքներին համապատասխան։
Նշենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման սխալ է անվանել Թրամփի դիրքորոշումը՝ Իրանի միջուկային ծրագրից դուրս գալու վերաբերյալ և հայտարարել է, որ այդ իրավիճակը կարող է բացասաբար անդրադառնալ Հյուսիսային Կորեայի հետ Միացյալ Նահանգների գալիք բանակցությունների վրա։








































