Հայտնի դերասանուհի և բազմազավակ մայր Անջելինա Ջոլին օրերս ուրախացրել է իր երկրպագուներին լավ նորությամբ։ Աստղը հանդես է գալու որպես պրոդյուսեր նոր, կենսագրական ֆիլմում, որը ոչ ոքի անտարբեր չի թողնի։ Հաղորդվում է, որ Անջելինա Ջոլին դարձել է «Վառ ճանապարհ. Ջիմ Թորփի պատմությունը» վերնագրով կենսագրական ֆիլմի պրոդյուսերը։ Ֆիլմը կպատմի ամերիկացի մեծանուն մարզիկ և լեգենդար աթլետ Ջիմ Թորփի մասին։

Ֆիլմի օրիգինալ սցենարը ստեղծել են Աբրահամ Թեյլորը, Ալեքս Նիբլին և Սթերլին Հարջոն։ Ջիմ Թորփի դերը խաղալու է 32-ամյա դերասան Մարտին Սենսմեերը։

«Ինձ համար մեծ պատիվ է այս նախագծի վրա ասշխատելը։ Ես մեծ առավելություն եմ ունեցել երկար ժամանակ անցկացնել մեծագույն մարզիկի որդու՝ Բիլ Թորփի հետ։ Հենց նա էլ կօգնի ինձ նկարահանումների ընթացքում»,– ասել է Անջելինա Ջոլին։










































