Իրանը ծրագրում է առաջիկա ամիսներին սկսել սեփական West Karoun տեսակի նավթի մատակարարումները՝ ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հետ կապված, հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ Թեհրանն արդեն ներկայացրել է հաճախորդներին նավթի նմուշները։ Այն արդյունահանում են երկրի հարավարևմտյան «Արևմտյան Կարուն» հանքահորում։ Վերջին տարիներին այդ հանքավայրի արդյունահանումը հասել է օրական 300 հազար բարելի։
«West Karoun-ի առաջին մատակարարումները տեղի կունենա կարճաժամկետ պայմանագրերով, քանի որ նավթի որակը մինչև վերջ դեռ որոշված չէ»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ ժամանակի ընթացքում այս նավթի որակը կկայունանա։









































