Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հեղափոխության հաղթանա՞կ, թե՞ խմբագրում. լինելո՞ւ են արտահերթ ընտրություններ

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ընտրությունը տեղի ունեցավ առանց խոչընդոտների` չհնչեցին քննադատող ելույթներ, անգամ հարցեր: Նիկոլ Փաշինյանը` խոստացված 11-ի փոխարեն, ՀՀԿ-ից ստացավ 13 ձայն, հիմնականում օդիոզ կերպարների քվեները: «ժողովրդական» քվեարկություն են կատարել օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներ Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը, Աշոտ Արսենյանը, Միհրան Պողոսյանը, Արայիկ Գրիգորյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, որոնց անուններն ասոցացվում են ընտրակեղծարարության, քաղաքացիների նվաստացման տասնյակ հարյուրավոր օրինակների հետ:

Իհարկե, տեղի ունեցածը կարելի է համարել հրապարակի ազդեցության, համաժողովրդական ճնշման հետևանք: Անշուշտ կա այս գործոնը. մենք իսկապես ապրում ենք քաղաքական, հասարակական հարաբերությունների նոր միջավայրում, որն իր կնիքն է թողնում բոլոր սուբյեկտների վարքագծի վրա:

Մյուս կողմից` տեղի ունեցածն ամենևին էլ քրեաօլիգարխիայի կապիտուլյացիա չէր, որովհետև ՀՀԿ քաղաքական թևը փաստորեն պահեց իր դեմքը` թավշյա հեղափոխությանը «նվիրելով» քրեաօլիգարխիկ «ծաղկեփունջ»:

Արդյո՞ք խորհրդարանական այս կոնսենսուսը թելադրված էր միայն հրապարակի գործոնով, այն հանգամանքով, որ ՀՀԿ-ն տեղի տվեց ժողովրդական ճնշմանը: Եթե ճիշտ լիներ այս վարկածը, այսօր չէինք ունենա 42 դեմ ձայնը, կամ Փաշինյանին կողմ տրված 13 հանրապետական ձայները կլինեին ոչ թե քաղաքական ժեստի, այլ օլիգոպոլ համակարգի փլուզման հետևանք: Ի դեպ, հենց քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդումը, առնետավազքն էր թավշյա հեղափոխության հիմնական նպատակը, այն առաքելությունը, որ այս գործընթացը կդարձնի պատմական:

Սակայն մենք նման բան չենք տեսնում. ավելին` ՀՀԿ ընդդիմադիր հայտը բավականին տպավորիչ ու հավակնոտ է:

Մյուս կողմից` Նիկոլ Փաշինյանի ելույթի կառուցվածքը բնավ հեղափոխական, շրջադարձային չէր, ու ամենևին չկա տպավորություն, որ խորհրդարանն այսօր ընտրել է ժամանակավոր վարչապետ, որի կառավարության առաջնահերթ, թերևս միակ նպատակն արտահերթ ընտրությունների անցկացումն է, այլ խոսքով` թավշյա հեղափոխության շարունակությունը:

Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ծրագրային ելույթով, որի գեղեցիկ ձևակերպումների, ժողովրդի սրտից բխող նախադասությունների ստվերում, կարծես, դեակտուալացվում է հեղափոխության հիմնական պահանջը` արտահերթ ընտրությունների անցկացումը: Նիկոլ Փաշինյանը, համենայնդեպս, առաջարկեց կոնսենսուսի բովանդակային օրակարգ, որն ավելի շատ հարիր է հերթական գործընթացին:

Եթե նույնիսկ կառավարությունում արմատական փոփոխություններ են լինելու, ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, այնպիսի տպավորություն է, որ այսօրվա կոնսենսուսի հիմքում արտահերթ ընտրությունների գաղափարի դեակտուալացումն է:

Այս փաստարկի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի շուրթերով այսօր, ըստ էության, փաստվեց, որ ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամության հարցում առկա է համազգային տոտալ կոնսենսուս` նույնիսկ ավելին, քան կար Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Սա գուցե թելադրված է պրակտիկ քաղաքականության անհրաժեշտությունից, սակայն կարծում ենք` մի փոքր այլ պետք է լինեին Փաշինյանի շեշտադրումները ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի վերաբերյալ` ընդգծելու համար Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը:

Դեռ քաղաքական ճգնաժամի պիկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն էր հայտնել, որ Հայաստանի քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվելու է 2017-ի խորհրդարանական ընտրությունների, իր իսկ բնորոշմամբ, լեգիտիմ արդյունքների հենքով:

Ըստ ամենայնի` գոնե առայժմ գործում է հենց այդ տրամաբանությունը, որովհետև, մի կողմից, անձեռնմխելի մնաց օլիգոպոլ համակարգը, մյուս կողմից` ժողովրդի վարչապետի մակարդակով լեգիտիմացվեց Հայաստանի եվրասիականությունը: Պատահական չէ, որ Փաշինյանին առաջինը շնորհավորեց Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, որտեղ ասված է.

«Կարծում եմ, որ ձեր գործունեությունը կառավարության ղեկին կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցական հարաբերությունների ամրապնդմանը, Անկախ պետությունների համագործակցության, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերական փոխգործակցությանը,»,- ընդգծել է Պուտինը:

Արտահերթ ընտրությունների դեակտուալացման համատեքստում քրեաօլիգարխիան կոնսոլիդացվելու և հակահեղափոխական ռևանշի, իսկ Մոսկվան` Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեծ հնարավորություն են ստանում:

Թավշյա հեղափոխության հաղթանակը կարող է կապիտալացվել միայն արտահերթ ընտրություններում, ցանկացած այլ օրակարգ ենթադրում է հեղափոխության խմբագրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում